Search
Close this search box.

«Ժամանակ». Առողջապահության նախարարությունը, չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին. բժիշկները պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեև մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները շուտով կմեկնարկեն, սակայն դրա հանդեպ դեռևս խոր անվստահություն կա։ Անվստահության աստիճանի նվազեցմանը չօգնեց նաև բժիշկների կողմից իրենց երեխաներին հրապարակավ պատվաստելը։

Սակայն, ինչպես երևում է, այս փաստը առանձնապես չի մտահոգում նախարարությանը։ Գարդասիլ տեսակի պատվաստանյութի անվտանգության և հետագայում որևէ հետևանք չառաջացնելու հարցում առողջապահության նախարարությունը, չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին, միայն թե ծրագիրը առաջ գնա։ Բժիշկները պատրաստվում են վարչապետից, Սերժ Սարգսյանից պահանջել, որպեսզի օրենսդրորեն նորմ ամրագրվի, որով բժիշկները կկարողանան պաշտպանվել նախարարից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: