Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հայաստանում դատավորները համարվում են ամենապահովված խավը, բայց նրանք ևս դժգոհում են սոցիալական ծանր պայմաններից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում դատավորները համարվում են ամենապահովված խավը: Բայց արի ու տես, որ նրանք եւս դժգոհում են սոցիալական ծանր պայմաններից: «Ժողովուրդ» օրարթերը օրերս արձանագրեց, թե ինչպես է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը մի քննարկման ժամանակ ներկայացնում դատավորների սրտաճմլիկ վիճակը:

«Լինելով պետական ծառայող, պետական աշխատող, դատավորը չունի բժշկական ապահովագրություն, որեւէ սոցիալական փաթեթի ծրագրից դատավորը չի օգտվում: Բացի այդ՝ վերջին տարիներին իջեցվել են դատավորի թե՛ աշխատավարձը, թե՛ հավելավճարները՝ դատական համակարգում աշխատելու տեւողության հետ կապված, իջեցվել է համարյա երկու անգամ թոշակի չափը:

Համաձայն գործող օրենսդրության՝ եթե դատավորը 65-ը լրանալուց հետո որեւէ տեղ փորձում է աշխատել, կլինի դա թե՛ պետական մարմնում, թե՛ մասնավոր, ապա պետությունը թոշակ չի վճարում»,- դժգոհել է Անատոլի Մաթեւոսյանը »: Ա

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: