Search
Close this search box.

Ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում գնել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը, որը նշանակված էր երեկ, չի կայացել։ Գնման հայտ չի եղել։ Կառավարության որոշմամբ մեկնարկային գինը 13 մլրդ․ 223 մլն․ 400 հազար 652 դրամ է։ Դեռ անցած հոկտեմբերին էր շենքը դրվել աճուրդի, սակայն կրկին չէր կայացել՝ գնորդ չլինելու պատճառով։ Պետգույքի կառավարման վարչությունից մեզ հայտնեցին, որ 6-ամսյա ժամկետում կրկին կկազմակերպեն վաճառքի գործընթաց։ Ի դեպ, տեղեկություններ կային, որ շենքն ուզում է գնել տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, եւ այն պետք է ծառայի «Ռոստելեկոմին», որի տնօրենների խորհրդի նախագահն էր մինչ նախարար նշանակվելը, սակայն նախարարի խոսնակը հերքեց այդ լուրը։ Ի դեպ, աճուրդը չկայանալու դեպքում գնի իջեցում է կատարվում, մինչեւ որ գնորդ է հայտնվում»: