Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլուն, Վրաստանի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։