Search
Close this search box.

Մեր ազգային անվտանգությունն ապահովվում է էժան զենքով

ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչն անընդունելի է, բայց ՀՀ-ն էլ ՌԴ-ի հետ կնքած համաձայանգրերով ավելի էժան գնով է զենք ձեռք բերում, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիոկյանը:

«ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը շատ վատ է, բայց մենք մեր ազգային անվտանգությունը կարողանում ենք ապահովել՝ ձեռք բերելով զինատեսակներ շատ ավելի էժան գներով: Այդ առումով այսօր ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամագրումը արդյունավետ է»,-նշեց Նիկոյանը: Նա նաև հիշեցրեց, որ ոչ միայն էժան զենք ենք առնում, այլև գյուղմթերքի հարց ենք լուծում.
«Պատկերացրեք, որ ԵԱՏՄ անդամ չէինք, ՌԴ-ի հետ չէինք կարող ունենալ տնտեսական հարաբերություններ, ո՞ւր էին արտահանվելու գյուղմթերքները»,-նշեց նա: