Search
Close this search box.

Հայաստանը օֆշորային «սեւ ցուցակում» հայտնվելու վտանգի տակ

Եվրահանձնաժողովը կարող է Թուրքիան և եւս 36 պետություն ներառել իր օֆշորային «սեւ ցուցակում»՝ հարկային համակարգի ոչ բավարար թափանցիկության եւ չափազանց հագեցած արտոնություններով հարկային ռեժիմներ ունենալու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg-ը՝ նշելով, որ Թուրքիայի հետ համաեվրոպական օֆշորային «սեւ ցուցակում» հայտնվելու վտանգի տակ են նաեւ Սերբիան, Թունիսը, Պանաման եւ Հայաստանը:
Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը պարունակում է նշված երեսունվեց երկրների ցանկը եւ խորհրդատվական բնույթի տեղեկություններ այդ երկրների` «սեւ ցուցակում» ներառելու վերաբերյալ: Փաստաթուղթը որպես նախագիծ դրվելու է քննարկման այս տարվա դեկտեմբերի 5-ին, ԵՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Դեռեւս հայտնի չէ, թե նման որոշում կայացնելու դեպքում ինչպիսի հակազդող միջոցառումներ են նախատեսվում իրականացնել: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սա որակում է որպես է համապարփակ և ընդլայնված համաձայնագրի “գորչիցան”՝ մանանեխը…