Search
Close this search box.

«Իրատես». Պայքար ԱԺ նախագահի աթոռի համար. Արա Բաբլոյանի և Արփինե Հովհաննիսյանի միջև սև կատու է անցել

«Իրատես» թերթը գրում է. «2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլև մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԱԺ նախագահի աթոռի հավակնորդների պայքարում: Մեր տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարի պաշտոնում Արա Բաբլոյանին չենք տեսնելու. նա, հավանաբար, կզբաղվի դիվանագիտական աշխատանքով, կնշանակվի դեսպան:

Առավել դիտարժան է լինելու ԱԺ խոսնակի հնարավոր թեկնածուների մրցակցությունը: Որոշ տեղեկություններով, հավակնորդների մեջ է նաև փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախագահականից առայժմ ոչինչ չի ասվել-ակնարկվել:

Այս համատեքստում ուշագրավ մի դրվագ էլ կա. չնայած ԱԺ խոսնակի պաշտոնից զրկվելուց հետ Բաբլոյանն անգործ չի մնա, բայց տեղեկություններ կան, որ նրա և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները շատ լարված են: Թե ինչու բժիշկ խոսնակը իրավաբան փոխխոսնակին չի ուզում խորհրդարանի ղեկավար տեսնել, պարզ չէ, բայց իրազեկների պնդմամբ, նրանց միջև վաղուց սև կատու է անցել, և միմյանց հազիվ են հանդուրժում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: