Search
Close this search box.

«Հժ»Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում: «Հայկական ժամանակ»-ի կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամով: Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա այսօր «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն՝ կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով:

Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3860 դրամ, մյուս քաղաքներում այն տատանվել է 2600 դրամից մինչև 3000 դրամի միջակայքում: Հիմա էլ են գները տատանվում, բայց ի վնաս՝ մարզերի: Իջևանի խանութներում, օրինակ, այսօր «Նորզելանդական» և «Անքոր» տեսակների կարագները վաճառվել են կիլոգրամը 4500-ից 4800 դրամով: Կարագի գնի էական թանկացումը պայմանավորվում է ԵԱՏՄ-ի սահմանած մաքսատուրքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: