Search
Close this search box.

Ադրբեջանցի զինվորը ռազմական հանցանք է կատարել և լքել ծառայության վայրը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի դիակի հայտնաբերման լուրը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ՊՆ-ն:

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում նշված է, որ զինծառայողի անունն է Բահրուզ Փյարվիզ օղլու Ջալիլբեյլին, ծնված 1998 թվականին: Նշվում է նաև, որ ռազմական հանցագործություն կատարելուց հետո նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը: