Search
Close this search box.

Արցախում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը կտեղափոխվի Երեւան

Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը կտեղափոխվի  Երեւան։ Այս տեղեկությունը հաստատել են Արցախի հոսպիտալից։ Նարեկ Հովեյանն վիրահատվել է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: