Search
Close this search box.

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի որդիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետքերով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական հնչեղ դատավարություններում դատարանը վերեւից իջեցված պատվերի շրջանակում է արդարադատության իրականացնում: ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նրա եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի գործով Արմավիրի մարզի դատարանում ընթացող նիստերը հենց այս «ընթացակարգով» են գնում:

Տուժող Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանն ասում է, որ նիստերի ժամանակ ականատես են լինում, թե ինչպես է դատարանը, պաշտպանական կողմը հաճոյանում ամբաստանյալներին, նրանց տերերին: Իսկ դատարանի նախագահը՝ Հրաչիկ Սարգսյանը, 5 րոպեն մեկ մտնում է դատարանի դահլիճ․ «Որեւէ այլ գործով դատարանի նախագահն այդպիսի կոնկրետ մոնիտորինգ չի իրականացնում: Նիստի սկզբում մտնում է՝ տեսնի ինչ վիճակ է, նիստի վերջում մտնում է՝ տեսնի ինչ վիճակ է: Բացի այդ էլ, անհեթեթ ընդմիջումներ են հայտարարվում:

Վստահ ենք լինում, որ ինչ-որ իրավիճակ առաջացավ, դա հրատապ զեկուցվելու եւ քննարկվելու կարիք ունի: Սա ամոթալի երեւույթ է մեր արդարադատության համար»: Նշենք, որ նույն դատարանի դատավոր է նաեւ գեներալի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը: Նա բուհն ավարտելուց հետո եղել է դատավորի օգնական, 2005-ից՝ դատավոր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: