ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին պլանային դիտարկում կանցկացկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:
Հայաստանի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պատրիկան և Օգնիեն Յովիչը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն, Սայմոն Թիլերը և Մարտին Շուստերը: