Search
Close this search box.

Ինչպիսի եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: