Search
Close this search box.

Մանկավարժականը կհայտնվի դատարանի առաջ

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մի շարք ուսանողներ հեռացվում են ուսման վարձի պարտքի պատճառով, չնայած նրան, որ ուսանողների համար օրենքով գործել է զեղչ, որից զրկվելու մասին ուսանողներին չի տեղակացվել և պարտք է գոյացել։ Այս մասին նշեցին Meganews.am ահազանգած մի շարք ուսանողներ։ Ուսանողներից ներկայացավ միայն Լ․Մարգարյանը, ով սովորում է Մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Նա ընդգծեց, որ ինքը սովորել է զեղչային համակարգով, քանի որ ընտանիքում այլ ուսանող ևս կա, վճարել է զեղչված գումարը, սակայն վերջերս նրան տեղակցրել են, թե նախորդ տարվանից պարտքեր ունի։ «Գնացի համալսարան ինձ դեկանատից ասացին, որ պարտք ունեմ 72.500 դրամ։ Ես ասացի, որ մուծել եմ ամբողջ գումարը։ (Իմ վարձը զեղչվում է,քանի որ քույրս նույնպես համալսարանում է սովորում) Դեկանատից Նարինե Զաքարյանն ինձ ասել էր,որ զեղչը գործում է մեկ տարի,բայց այդ օրն ասաց,որ այդպիսի բան չի ասել և այն գործում է միայն մեկ կիսամյակ: Գումարն ամբողջությամբ մուծելուց մի քանի ամիս անց զանգահարեց մեր կուրսի ավագը և ասաց որ ես պարտք ունեմ։ Գնացի հաշվապահություն ինձ ասացին, որ պարտքը անցած տարվա երկրորդ կիսամյակից է մնացել և կազմում է 36.250 դրամ: Նոյեմբերի 21 երեկոյան(քանի որ աշխատում եմ) ծանուցում ստացա, որ եթե չվճարեմ,նոյեմբերի 21-ին համալսարանից դուրս կմնամ: Ընդ որում ՝ ես ծանուցումը ստացել եմ հենց երեկ։ Նշեմ նաև, որ առաջդիմության մասին իրենք ոչինչ չեն կարող ասել, որովհետև կուրսում բարձր մոգ ունեմ»,-շեշտեց նա։ Ուսանողուհին ընդգծեց, որ պատրաստ նաև դատական կարգով վերականգնել իր իարվունքները, քանի որ պատշաճ կերպով, ժամանակին ծանուցված չի եղել մատնանշվող պարտքերի մասին, սա էլ չնայած նրան, որ ինքը զեղչային համակարգից է օգտվել։