Search
Close this search box.

Երիտասարդ գրողի առաջին գիրքը` նոր ուղերձով

ArmLife կայքի զրուցակիցն է երիտասարդ գրող Սերգեյ Մկրտչյանը, որի առաջին «Հեռու և Միաժամանակ» գիրքը էլեկտրոնային տարբերակով հասանելի է արդեն ընթերցող հասարակությանը.

-Այսօր շատերն են ձեռնարկում գրքի տպագրություն, նախկին գրաքննությունը չկա: Եվ բնականաբար, տարբերվելն էլ, սեփական ընթերցողն ունենալն էլ շատ բարդ է: Ինչպե՞ս որոշեցիք տպագրել ձեր առաջին գիրքը, արդյոք երկա՞ր էիք պատրաստվել: Եվ ո՞վ է ձեր ընթերցողը. ո՞ւմ է ուղղված ձեր ասելիքը:
-Անկեղծ ասած կոնկրետ սահմաններ չեմ գծել, ըթերցողին ընտրելու հարցում, և չեմ մտածել այդ ուղղությամբ։ Գրքի նախնական տարբերակը ավելի երկար էր, սակայն այն տեսքով ինչպես հրատարակվեց, գրել եմ երեք շաբաթվա ընթացքում։ Հաշվի առնելով նախնական տարբերակի միայն գաղափարախոսությունը։ Սկսել եմ նորից, բայց օգնող հանգամանք կար. մտքերն էին, որ այս տարվա ընթացքում, առաջին տարբերակը գրելիս ինձ չեն լքել։ Որոշումը այն մատուցել վիպակի տեսքով ռիսկային էր, քանի որ հագեցած էր, և սեղմված։ Այս գրքում իմ սեփական պատկերացումներն են ուղղված գրականությանն ու գեղագիտությանը։ Ընթերցողների մոտ հարաբերական արձագանքներ են, և դա շատ բնական է։ Ամեն ոք ընթերցելու ժամանակ տեսնում է, իր սեփական ընկալումների ասոցացումը միայն։ Մտածում եմ ստանդարտ պատմություններից զատ, գրականության յուրահատկությունը կայանում է նրանում, որ կարդացողին ստիպի ինքն իրեն հարցեր տալ ու բնավ հարկավոր չէ գտնել այն ինչ գրողն է ի նկատի ունեցել։
-Ո՞րն է այն գլխավոր մեսիջը, որ ցանկացել եք փոխանցել գրական ստեղծագործության միջոցով:
-Լայն ընթերցողին փոխանցել բարձր արժեքների համար հետևողական պայքարելու ցանկությունը, իսկ գրականության հարցում նրան նոր գույն հաղորդելու իմ մեծ երազանքը։ Գեղարվեստական գրականությունը որպես մասնագիտացում շատերի համար արդեն համոզիչ չէ։ Նրան ըմռնում են որպես հոբբի, կամ կենսափորձ ունեցող մարդու ազատ ժամանակի զբաղմունք։
Քանզի ընթերցանությունը ինքնին մարդկանց ժամանակի աննշան երազներից մեկն է կազմում, որին կարևորելու աստիճանը հիմա, մեր դարաշրջանում այդքան էլ ակտուալ չէ։ Հավատում եմ, որ հնարավոր է վերածնել նրա կարևորությունը, որը մնացել է հեռու, անցած դարի երկրորդ կեսում։ Ու կհահտնվեն մի շարք երիտասարդներ, ովքեր կհայտարարեն. « ես մասնագիտությամբ գրող եմ»։ Երազում եմ օրիակ դառնալ  աճող սերնդի համար, որը իրականում նկատելի ինտելեկտուալ է։
-Մի փոքր պատմեք լռության մասին ձեր մտորումներից: Դուք ձեր ստեղծագործություններում անդրադարձել եք այդ գողտրիկ երևույթին: Արդյոք լռության միջոցով կարիլի՞ է արտահայտել բաներ, որ հնարավոր չէ արտահայտել խոսքերով:
-Լռությունը ինքնաճանաչման համար արդյունավետ գործիք է։ Ես նրա մասին դեռ շատ եմ գրելու։ Իհարկե կարելի է արտահայտել, նրա մեջ խոսքերը ավելի շատ են, քան բառերի։ Իսկ թե նա կա իրականում, թե ոչ … Այդ հարցի փիլիսոփայությունը ամբողջացնում է, այլ բոլոր երևույթները միասին վերցրած, որոնց շուրջ դարերով վիճել են մտածողները։ Լռությունը պարադոքսալ է, բայց կարող է և հարաբերական թվալ։ Դա էլ գալիս է նրանից թե ով ինչպես է ցանկանում այն լսել։
-Դուք ռոմանտիզմի՞ն, թե՞ ռեալիզմին եք դասում ձեզ՝ որպես երիտասարդ գրող (կարծեմ ռոմանտիզմ է, եթե՝ այո, ապա՝ ինչո՞ւ):
-19-րդ դարի առաջին կեսին ռոմանտիզմը գրականության մեջ, ինչ-որ պետք ասեց, և ճանապարհը զիջեց դասական ռեալիզմին։ Մեր ժամանակում, արդեն այլ շատ ուրիշ վերնագրեր են հասել, բնորոշող գեղարվեստական գրականության ճյուղավորումները։ Երբ նոր էի սկսում ստեղծագործել, ինքս ինձ հայտարարեցի.«ես մոգական ռեալիզմի ներկայացուցիչ եմ»։ Սակայն այդ վերնագրերը իրականում մոդայիկ խաղալիքներ են։ Սկսնակ ստեղծագործոզի համար։ Գրողների ոճային բնորոշումները հետագայում են ընծայվում, պատմության գրքերում համարակալելու համար։ Եվ դա նրանք չեն որոշում։ Իսկ եթե ընտրենք այդ երկու եզրույթի մեջ, իհարկե իրավացի եք, ռոմանտիզմ։ Մեր դարաշրջանը չափից ավելի իրական է, ֆիլմերի օգնությամբ, յութուբի, և առհասարակ։ Գեղագիտական սիրո համար, մարդկանց լրացուցիչ ասպեկտներ են հարկավոր, պատկերացունելու համար։ Իսկ մեր ժամանակում, այն ինչ պատկերացնում էին 2 դար առաջ ապրող ստեղծագորները, հիմա գործնականում շոշափելը շատ հեշտ է։ Սակայն, դա ունայն ու չոր է դարձնում մարդու գիտակցությունը, ով հոգնում է իրականությունից։ Կարծում եմ միստիկ գրականությունը երբեք չի ծերանում։ Ու դա շատ ռոմանտիկ է։ Ոճային ուղղվածությունը ավելի կոնկրետ ըմբռնելի կլինի նոր վեպում, որը ընթացքի մեջ է։
-Հաճա՞խ եք լսում ձեր հոգու ձայնին:
-Այո, հաճախ, հորինում եմ նրան, իսկ հետո սկսում լսել։
-Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը ժամանակից ստեղծագործողի համար:
-Կենսաձևի և ստեղածագործելու համատեղումը։ Բայց այդ խոչընդոտը ժառանգության տեսքով է փոխանցվել։ Դա եղել է մեզանից առաջ էլ, ու դեռ կմնա։ Ստեղծագործող արվեստագետները երկու հակադիր աշխարհների մեջտեղում են կանգնած։ Կարծում եմ այս պարագայում ժամանակը ոչ նի բան չի որոշում։ Նույնն է, ինչ եղել և առաջ։ Սա էլ ռեալիզմը, որի մեջ դեռ համարձակվում ես ռոմանտիկ քեզ կոչել։
-Հավատո՞ւմ եք տիեզերական սիրուն, բուժող, հրաշագործ սիրուն:
-Դե՜, Սերը լավ խաղալիք է, տիեզերքի հետ կապնվելու համար նրանից պետք չէ հոգնել։ Իհարկե հավատում եմ, կամ ցանկանում եմ հավատալ։ Այստեղ կարևորը ֆակտորը՝ ցանկություն բառի տիեզերական մշակույթն է։ 21-րդ դարի միակ թերությունը իմ կարծիքով այն է, որ շատ մարդիկ արդեն ցանկանալ չգիտեն։ Դա էլ սպանում է ռոմանտիզմը, որը իրականում բոլորի մեջ էլ առկայուն է, և կա։
-Վերջում՝ ձեր ուղերձը մեր ընթերցողին:
-Շատ կարդացեք.

Հարցազրույցը` Գոհար Աավագյանի