Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը սպառնու՞մ է. Գագիկ Համբարյան

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկն այսօր հրապարակել է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի վերջին մամլո ասուլիսից մանրամասներ,ըստ որի` Սահակ Մինասյանն ասել է.”Այնուամենայնիվ գալու է մի պահ, երբ բոլորն էլ իրենց արարքների համար պատասխան են տալու, հատկապես իրեն անձնական վիրավորանքներ հասցնելու համար…” Այսինքն`ռեկտոր Մինասյանը տարրական սպառնում է…Հետաքրքիր է,ու՞մ է սպառնում ՇՊՀ-ի ռեկտորը…Ո՞վ է կոնկրետ, իր անունը տալով, անձնական վիրավորանքներ տվել…Սահակ Մինասյանը սովոր է վիրավորել իր շրջապատին ու չստանալ պատասխաններ…Դա Գյումրիում շատերը գիտեն…Իսկ որոշ դեպքերում,երբ հայտնվում է անելանելի վիճակում,իր հակառակորդների հասցեին զրպարտություններ և անձնական վիրավորանքներ պարունակող նյութեր է պատվիրում ու չքմեղանում,որ դրանց պատվիրատուն և հեղինակն ինքը չէ…Սա Սահակ Մինասյանի հերթական պրիմիտիվ դրսևորումներից մեկն է…Այո՛,պատասխան տալու ժամանակը նաև գալու է պարոն ռեկտորի համար,ով բազմաթիվ բացատրություններ է տալու մեզ` իր զրպարտությունների և բանսարկությունների համար…Հավելեմ,որ նա ոչ մեկ մարդու մոտ է այդ ամենը բարձրաձայնել…
Ի դեպ,վերջերս նաև իմացա,որ Սահակ Մինասյանը ցանկանում է ինձ վերացնել…Այո,հենց այդպես…21-րդ դարում Հայաստանում,բուհի ռեկտորը,ով բանավիճել չգիտի և իրեն մտավորական է երևակայել, պարզվում է թաքնված մարդասպան է…Հետաքրքիր է,սրա թիկունքում կանգնած որոշ գործիչները տեղյակ են,որ իրենց հովանավորյալ “ինտելիգենտ” Սահակ Մինասյանը գյումրվա “Սահակ բեն Լադենն է…”
Բացի կրթական ոլորտի “Կոլումբոսից”,ում նորամուծությունները տարրական հանցագործություններ էին բարձրագույն կրթության նկատմամբ,բացի նրանից,որ նաև “դավադրությունների տեսության” սիրահար է,հիմա էլ պարզվեց,որ ահաբեկիչ-մարդասպան է…Հետաքրքիր է,Հայաստանում էլ ո՞ր բուհի ռեկտորը կարող է այսպիսի նախասիրություններ ունենալ… Ի դեպ,պարոն Մինասյանի ագրեսիվ ժրությունը պայմանավորված է նրանով,որ վերջինս և իր շրջապատը հպարտորեն աջուձախ հայտարարում են,որ “Մինասյանն իր հարցերը լուծել է Լյովի հետ…” Չհասկացողների համար պարզաբանեմ,որ Լյովը՝ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն է,ում հետ “մտերիմ” հարաբերությունները չի հերքել նաև ՇՊՀ-ի ռեկտորը…
Հ.Գ.Ափսոս,որ “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը գրեթե վերացվել է,թե չէ պատկերացնում եմ,թե ինչ ռազմական օպերացիաներ կղեկավարեր գյումրվա բեն-Լադենը Սիրիայում,Իրաքում կամ Լիբիայում…Մնում է բավարարվել Գյումրիով և զբաղվել իմ վերացման օպերացիան կազմակերպելով կամ պատվիրելով…Սա հումոր չէ…Սա բավական լուրջ է…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից