Search
Close this search box.

«Նաիրիտի» տնօրենը ճիշտ չի ասում. Գագիկ Ավետիսյանի

«Նաիրիտ» գործարանի «կաուչուկի» արտադրամասին նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ օրեր առաջ գործարանում այրվող լաքէթինոլը՝ մաքուր օրգանական նյութ է, որը լրիվ այրվելու ժամանակ արձակում է ածխաթթու գազ և ջուր. «Եթե ծխի մեջ այրվող ծանր մետաղական էլեմենտներ լինեին՝ այդ ծուխն այդքան վերև չէր բարձրանա, իջնելու էր ներքև: Երկրորդ՝ այդ նյութը, որ կար, ուղղակի ստիպված են հավաքել գործարանից, ժամանակին այս հարցը միշտ բարձրացվել է Կառավարության առջև, որ բերեք էս նյութի հարցը լուծենք, սա կողմնակի նյութ է ՝ քլորոպրեն ստանալու համար»: Գ. Ավետիսյանի համոզմամբ՝ այդ ծուխը վտանագավոր չէ, ինչպես ներկայացրել են որոշ մասնագետներ:

Այլ հարց է, որ գործաարանն ունի անվտնագության կանոնների պահպանման լուրջ խնդիր: «Կաուչուկի» արտադրամասին նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանը համաձայն չէ «Նաիրիտի»  տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի այն կարծիքին, թե գործարանում այսօր էլ պահպանվում են անվտանգության կանոնները. «Ճիշտ չի ասում, եթե գործարանում հերթափոխով մնում է 1 հոգի, ինչ կարող ենք պահանջել այդ  մարդուց, եթե ոչ բարձր ճնշման ջուր կա, որը միշտ առկա է եղել գործարանում՝ ձմեռ, ամառ, որ հրդեհամարման մեքենաները ցանկացած կետից կարողանան ջուր վերցնեն, իսկ հիմա ինչ էր կատարվում, մեր հրշեջները՝  ջուրը դատարկելուց հետո, մեքենան հանում էին գործարանից, գնում էին ինչ-որ տեղից ջուր լցնում ու գալիս: Մարդկանց հանում են, հետո էլ որ մի հասարակ դեպք է պատահում, ասում են՝ մենք ամեն ինչ լուծել եք: Չե՛ք լուծել, եթե լուծած լինեիք՝ այդ 120 հեկտարի վրա, գոնե, ոչ թե ձեր ասելով 200, այլ 500 մարդ պետք է աշխատեր, որ առնվազն ամեն արտադրամսում 2 հոգի լիներ»,-նշում է «կաուչուկի» արտադրամասին նախկին ղեկավար՝ շեշտելով, թե  Էդ մեկ մարդն, ինչպե՞ս է կարողանալու լուծել ամբողջ գործարանի անվտանգության հարցը:

Armlife.am