Search
Close this search box.

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը. Վիգեն Սարգսյան

Այսօր կառավարության նիստում Պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, քանի որ արդեն մեկնարկել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը:

Նախարարի խոսքով` այս նախագծերով երեք հարց է լուծվում` առաջին հերթին սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր կարգավորումների իրավական կարգավորումների պահանջն է իրականացվում:

«Հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարության որոշմամբ ՊՆ-ն պետք է մինչև տարեվերջ 9 օրենք պետք է բերեր` փոփոխությունների ու լրացումների տեսքով: Դրանցից չորսը ընթացքի մեջ են, մեկն ԱԺ-ում է, մեկը` կառավարությունում, երկուսը` Նախագահի աշխատակազմում` քննարկման փուլում: Բոլորը կուղարկվեն ԱԺ:

7 գործող օրենքներ միավորվում են վերոնշյալ երկու օրենքների նախագծերի մեջ: Եվ երրորդ խնդիրը, որը լուծում է ստանում, դա իրավական կարգավորումների անհրաժեշտուիթյունն է, որի մեջ մտնում են հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնց դրույթները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Երկրորդ օրենքով` «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծն է, որը նպատակ ունի համապատասխանեցնել սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ:

Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով :

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ ինչու չպետք է քաղաքացին տանը ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք, որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց նախարարը: