Search
Close this search box.

Շուտով թռչող ավտոմեքենաներ.այն սկսելու է արտադրել չինական կոնցերնը

Չինական Geely կոնցերնը 2019-ին սկսելու է թռչող ավտոմեքենաների արտադրությունը, այս մասին RNS-ին հայտնել է Zhejiang Geely Holding Group- ի նախագահ Ան Ցունխուեյը։

«Թռչող ավտոմեքենաների արտադրությունը սկսվելու է 2019-ին»,- ասել է Ցունխուեյը Բելառուսում ընկերության գործարանի բացման արարողությունից հետո։

Ընկերության նախագահի խոսքով՝ ավտոմեքենան կկարողանա զարգացնել ժամում մինչեւ 160 կմ արագություն ու տեղաշարժվել թե ցամաքով, թե օդով։

Հոլդինգի տեխնիկական հարցերով տնօրեն Ֆոն Կուոնֆոնի խոսքով՝ առաջին ավտոմեքենան ներկայացվելու է ամերիկյան շուկայում։ «Ամերիկյան օրենսդրությունը այս ոլորտում այնքան խիստ չէ, դրա համար էլ ավտոմեքենան նախ ներկայացվելու է ամերիկյան շուկայում»,- ասել է Կուոնֆոնը՝ հավելելով, որ ապագա մեքենայի արժեքը դեռ որոշված չէ։