Search
Close this search box.

Ռազմական բժիշկը խոստովանել է, որ բռնաբարել է 9 ամսական դստերը

Ռազմական բժիշկ Քրիստոֆերի 9-ամսական դստերը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո մանկահասակ երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործությունների համար: Պարզվել է, որ աղջիկը սեռական բռնության է ենթարկվել, որից հետո սպանվել է, գրում է «Metro»-ն:

Նախաքննական  վարկածի համաձայն՝ 22-ամյա տղամարդը բռնաբարել է մանկահասակ երեխային, ինչից հետո պարանով նրան խեղդամահ է արել: Տղամարդը առաջադրված մեղադրանքն ընդունել է:

Սպանված փոքրիկը երկվորյակ քույր ունի, երեխային ծնողներից վերցրել են և ժամանակավորապես հանձնել խնամակալ ծնողներին:

Ըստ աղբյուրի, եթե դատարանը տղամարդուն առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Սպանված երեխայի ծողներն ամուսնացել են շուրջ երեք տարի առաջ: