Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սևանը՝ տիեզերքից. Ռուս տիեզերագնացի հերթական եզակի լուսանկարը

«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց օդաչու Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստանից Սևանի հերթական բացառիկ գեղեցիկ լուսանկարը՝ արված տիեզերքից: «Սևանա լիճը Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լիճն է և Եվրասիայի ամենախոշոր քաղցրահամ բարձրլեռնային լճերից մեկը: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա»,- գրել է նա:

Ի դեպ, տիեզերագնացին են պատկանում նաև տիեզերքից կատարված Երևանի այս լուսանկարները: