Search
Close this search box.

Հինգ տարեկան երեխային մահացած են գտել լվացքի մեքենայի մեջ

Ռուսաստանի Մագադան քաղաքում քննիչները ստուգումներ են իրականացնում փոքր աղջկա մահվան փաստով։ Աղջկան մահացած են գտել լվացքի մեքենայի մեջ, հայտնում է Մագադանի մարզի Քննչական կոմիտեի Քննչական վարչությունը։
«Նախնական ստուգիչ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին հինգ տարեկան երեխան վեց ժամ շարունակ իր բնակության վայրում միայնակ է եղել` առանց մեծերի հսկողության։ Ժամը մոտավորապես 18։00-ին բարեկամները տուն են վերադարձել ու լվացքի մեքենայի մեջ հայտնաբերել նրա անկենդան մարմինը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Այժմ դատաբժիշկական փորձաքննություն է անցկացնում` պարզելու համար երեխայի մահվան պատճառները։
Իրավապահ մարմինները պատրաստվում են բազմակողմանիորեն ուսումնասիրել բոլոր տարբերակները և պարզել ողբերգության հանգամանքները։ Նրանք կպարզեն նաև, թե ինչ հաճախականությամբ և ինչ պատճառներով է փոքրիկը մենակ մնացել տանը, ինչու նա մանկապարտեզ չի հաճախել, ընտանիքը ծանր վիճակում է եղել, թե ոչ, արդյոք ծնողները պատշաճ կերպով են կատարել իրենց պարտականությունները. գրում է armeniasputnik.am-ը: