Search
Close this search box.

ՖՈՏՈ. Օբամայի դստերը նկարել են անծանոթ երիտասարդի հետ համբուրվելիս ու ծխախոտ ծխելիս

ԱՄն նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստր Մալիա Օբաման, կարծեք թե, հիանալի կերպով հարմարվում է Հարվարդին:
Շաբաթ օրը Մալիային նկատել են անծանոթ երիտասարդի հետ համբուրվելիս՝ տարեկան Հարվարդ-Յել խաղի ժամանակ, որը տեղի էր ունենում Յելի համալսարանի դաշտերում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մալիան փաթաթվում ու համբուրում երիտասարդի շուրթերը:
Նկարներում երևում է, որ Մալիան, ով 1 տարվա դադար վերցրեց մինչ Հարվարդի համալսարան ընդունվելը, նաև ծխում է:
Խաղի ժամանակ Յելի համալսարանը պարտության է մատնել Հարվարդին՝ 24-3 հաշվով: