Search
Close this search box.

Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց ռեժիմով

Ռուսաստանում դատապարտված և Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց ռեժիմով: Հարությունյան այսօր առավոտյան տեղափոխվել է կալանքը բաց ռեժիմով կրողների համար նախատեսված տեղամաս: Հարությունյանը տեղամասից օրենքով սահմանված ժամերին դուրս գալու համար դեռ պետք է ներկայացնի դիմում-թույլտվություն` աշխատավայրից: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: