Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». 63 միլիոն դրամ կփոխանցվի ԱԺ-ին՝ զորա­նոցի և ջեռուցման հարցը կարգավորելու համար

«ՀՀ Ազգային ժողովի զորա­նոցի և ԱԺ-ի ջեռացման հարցը կարգավորելու նպատակով կառավարության այսօրվա նիստում 63 միլիոն դրամ կփոխանցվի Ազգային ժողովին:

Կառավարության որոշման նա­խագիծը գործադիրին է ներկա­յացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որով 2017 թվականին կառավարության պահուստային ֆոնդից պետք է փո­խանցել 53 միլիոն դրամ: Հատ­կացումը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ըն­թացիկ նորոգում և պահպանում» հոդվածով է իրականացվելու: Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԺ մասնաշենքում գտնվող ՀՀ պե­տական պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համա­կարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար գումար հատկացնել: ՀՀ պետական պահպանության ծա­ռայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտն­վում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2010-2017թթ. ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունեությունը: Հատկացվող գումարից 31 միլիոն դրամի շրջանակում իրա­կանացնել ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պե­տական պահպանության ծառա­յության զորանոցի դռների, պա­տուհանների, պատուհանագոգե­րի, փականների փոփոխում և տե­ղադրում, զորանոցի երկու հարկի առանձին կաթսաներով ջե­ռուցման սարքի տեղադրում, պա­տերի երեսապատման, ներկման աշխատանքներ, էլեկտրահաղոր­դալարերի առանձին հատվածնե­րի և էլեկտրասարքերի փոխում: 22 միլիոն դրամի շրջանակում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդհանուր կաթսայա­տան, մայրուղու գծերի և ջերմա­յին հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մաս­նակի նորոգում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: