Search
Close this search box.

Գորիս-Կապան փլուզված ավտոճանապարհն արդեն երկկողմանի անցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ պարզվել է, որ վնասվել է ավտոճանապարհին հարակից անցնող ոռոգման ջրագիծը, ինչի հետևանքով ավտոճանապարհի մոտ 50 մ հատված լցվել է ջրաբերուկներով:

Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են մոտ 250 խմ ջրաբերուկներ՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի անցանելի: