Search
Close this search box.

52-ամյա աբովյանցին բռնաբարել է 15-ամյա հարևանուհուն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սաշա Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։

52-ամյա Սաշա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ անչափահաս՝ 15-ամյա հիվանդ աղջկա նկատմամբ, նրա անօգնական վիճակն օգտագործելով ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12 –ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սաշա Ա.-ն իր բնակարանի մուտքի մոտ հանդիպել է հարևանությամբ բնակվող, 2000 թվականի հուլիսի 30-ին ծնված, մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս Մերիին (անունը փոխված է)։

Ըստ մեղադրանքի՝ «քաջ տեղեկացված լինելով աղջկա՝ հիվանդագի վիճակում գտնվելու հանգամանքի վերաբերյալ… Սաշա Ա.-ն օգտվել է նրանից, որ հիվանդ աղջիկը չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը, զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, նրա կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան…»։

Աղջիկը, չգիտակցելով Սաշա Ա.-ի իրական նպատակները, ընդունել է նրա առաջարկը, նրա ուղեկցությամբ մտել է նրա տուն։ Սաշա Ա.-ն փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջասենյակ, նստեցրել է մահճակալին։ Ապա նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ մերկացրել է աղջկա ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռք է տվել սեռական օրգաններին, շոյել է կուրծքը, հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին, պահանջել է, որ նա բռնի այն…, բայց աղջիկը չի համաձայնել…

Այնուհետև, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակի բազկաթոռին, Սաշա Ա.-ն մերկ մոտեցել է նրան, շարունակել է սեքսուալ բնույթի գործողությունները՝ անտեսելով աղջկա անհամաձայնությունը…

Ամբաստանյալ Սաշա Ա.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե 52 տարեկան է, երբեք նման արարք չի կատարել ու չի կատարի։

Տուժող Մերին հայտնել է, թե սովորում է երևանյան դպրոցում, բայց հիմնականում դպրոց չի գնում։ Իրենց հարևանությամբ ապրող Սաշային հաճախ է տեսել խմած։ Դեպքի օրը մայրը աշխատանքի էր գնացել, եղբոր կինը բարձրացել էր հարևանուհու տուն՝ օգնելու։ Ինքը հարսի հեռախոսով խոսել է մոր հետ՝ միջանցքում կանգնած։ Տան դուռը բաց էր։ Եկել է Սաշան, իրեն բարևել է, իր անունը տալով՝ կանչել է դռան մոտ։ Նա միանգամից ձեռք է տվել իրեն, շարժել է իր կրծքերը, ինքն ասել է, որ նա չանի։ Հետո Սաշան բացել է իր դուռը, հարցրել է՝ ինքը ներս կմտնի՞։ Ինքն էլ ասել է՝ հա։ Իր հագին տրիկո էր ու վերնազգեստ։ Սաշան իրեն ներս է տարել, նստեցրել է մահճակալին, համբուրել է կրծքերը։ Հանել է իր տրիկոն, վերնազգեստը։ Համբուրել է իրեն՝ ոտքերի արանքը, ցավեցրել է, համբուրել է իր հետույքը, ձեռք է տվել, մոտեցրել է սեռական օրգանը։ Ինքը ձեռք չի տվել նրան, Սաշան իրեն վախեցրել է, ինքն էլ ասել է, որ հորը կպատմի։ Նա ասել է՝ բոլորին կխփի։ Երբ նա հանել է շորերը, ինքը տեսել է նրա դաջվածքը՝ խաչի տեսքով, տեսել է խալերը։ Այդ ժամանակ իր եղբոր կինը դուռը թակել ու հարցրել է Սաշային՝ իրեն չի՞ տեսել։ Սաշան ասել է՝ չէ։ Նա իրեն մտցրել էր պահարանի մեջ… Իր հարսը ներս չի մտել։ Սաշան դուռը փակել է։ Նա նորից մոտեցել է իրեն, հանել է շորերը… Ինքը հասկացել է, որ նա վատ բան է անում… Նա նույնիսկ իրեն տարել է զուգարան ու իր ներկայությամբ միզել է…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մերիի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ։ Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքնության եզրակացությամբ՝ Մերիի մտավոր հետամնացությունը արտահայտված չէ այն աստիճան, որ նրան զրկի քրեական գործի համար կարևոր հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու հնարավորությունից։ Նա ճիշտ նկարագրել է Սաշա Ա.-ի մարմնի վրա եղած խալերը, դաջվածքը…

Ընդհանուր իրավասության դատարանը Սաշա Ա.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման։ Դատարանը փոխել է Սաշա Ա.-ի խափանման միջոցը, նա կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումն ավարտելու պահին։

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սաշա Ա.-ի շահերի պաշտպանը նշել է, թե մեղադրական դատավճռի հիմքում դրվել է տուժողի՝ դատարանում տված ցուցմունքը, որը պարունակում է հակասական, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Ըստ պաշտպանի՝ «սակավամտությամբ ու հիշողության կորստով տառապող տուժողի՝ դեպքից մոտ տասն ամիս հետո հայտնած տեղեկություններին չի կարելի մոտենալ որպես առողջ անձնավորության ցուցմունքների»:

Պաշտպանը պնդել է, որ դատարանը անիմն կերպով իր պաշտպանյալի ցուցմունքները համարել է ոչ արժանահավատ:

Պաշտպանը խնդրել է Սաշա Ա.-ի գործով դատավճիռը բեկանել, գործը կարճել՝ իր պաշտպանյալի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով, գնահատել է որպես օրինական, հիմնավոր և այն թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ: