Search
Close this search box.

Փոխնակ մայրը չի իմացել, որ ծննդաբերելու է Քիմ Քարդաշյանի համար

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դիմելով փոխնակ մոր ծառայություններին, չի ասել կնոջը, որ նա պետք է երեխա լույս աշխարհ բերի իր և ռեփեր Քանյե Ուեսթի համար, հայտնում է The Sun-ը։

«Եվ ի՞նչ, եթե նա չլիներ իմ կամ ամուսնուս երկրպագուն։ Ի՞նչ կլիներ, եթե նա չցանկանար կրել մեր երեխային»,-ասել է Քիմ Քարդաշյանը։

Սակայն աստղն ասել է, որ այնուհետև որոշել է պատմել փոխնակ մորն այն մասին, թե ով է հանդիսանում իր հաճախորդը, և նույնիսկ ծանոթացրել է կնոջն իր ընտանիքի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները նույնպես պատրաստվում են համալրել Քարդաշյան-Ջեններ կլանը։