Search
Close this search box.

«Մենյուն սեղանին է». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում: «Մենյուն սեղանին է»,- ասել է Լավրովը:  Ն

Նրա խոսքով, կարգավորումից այս կամ այն տարրը հանելն անհնար է: «Հակառակ կողմը կարող է մտածել, որ հավասարակշռությունը խախտվում է: Դիվանագիտությունը երկու կողմերի համար ընդունելի տարբերակ կգտնի»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: