Search
Close this search box.

Նախագահներն իրար հետ հանդիպումներում արդեն որոշումներ կայացրել են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Լավրովը Ադրբեջանից Հայաստան է գալիս, հնարավո՞ր է Լավրովյան նոր պլան հրամցվի Հայաստանին, Բաղդասարյանը պատասխանեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման շրջայց է կատարվում, հերթական այցելություն է.
«Համենայնդեպս այն, ինչ պլաններ եղել են, այդ պլանների մասին երկու նախագահներն իրար հետ հանդիպումներում արդեն որոշումներ կայացրել են: Նոր անակնկալներ, ես չեմ կարծում, թե կլինեն»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանն ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնելու ԵՏՄ-ում:
«Չպետք է այնպես կարծել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը միայն պետք է ապրի Հայաստանի պրոբլեմներով: Նրանք մտածում են, որ վերջիվերջո պետք է այս հանգուցալուծումը լինի, գնալու են հաշտության, ինչո՞ւ բաց թողնի Ադրբեջանին, նա էլ կարող է ԵՏՄ մեջ լինել, քանի որ հետխորհրդային երկիր է»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ դրա մեջ վատ բան չի տեսնում, բայց այլ բան է ցանկությունը, այլ բան է դրա իրականացումը:
«Առայժմ այս փուլում, քանի որ մենք ունենք Ղարաբաղյան հիմնախնդիր, այդ խնդրի լուծումը ես չեմ տեսնում: Դուք գիտեք, որ եթե այդ քվեարկություններին որևէ երկիր կամ պետություն դեմ է լինում, նա չի կարող մտնել»,- հավելեց Բաղդասարյանը: