Search
Close this search box.

«Ռեալ»-ը կորուստով է մոտենում ԱՊՕԷԼ-ի դեմ հանդիպմանը

Հայտնի են «Ռեալ»-ի այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱՊՕԷԼ-ի դեմ հանդիպմանը:

«Սերուցքայիններ»-ի ավագ Սերխիո Ռամոսը բացակայում է թիմի հայտացուցակից ու չի մասնակցի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի դեմ խաղում 31-ամյա խաղացողի քիթը կոտրել էին: Հաղորդվեց, որ վիրահատության կարիք չկա, սակայն իսպանացին ստիպված կլինի պաշտպանիչ դիմակ կրել: