Search
Close this search box.

Ավտովթար՝ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ճանապարհին. զոհերի եւ վիրավորների թվում հայեր կան

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ ժամը 04:45-ին «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի НА551Е93 (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «Lada Priora» մակնիշի Р465ЕС07 (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վարորդները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: