Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ ընդհանրացրել է Նժդեհին , ֆաշիզմին և ՀՀԿ-ին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը համարվող «Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Կրաշենիննիկովան նախ նշել է, որ անսպասելիորեն Եվրամիութան կազմ է պատրաստվում մտնել Հայաստանը, որը նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում.«Տասը օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր Եվրամիության հետ: Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի նման:

Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին: 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: 1942 թվականին Նժեդհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել:

Նժդեհի հուշարձանը խորագույն վիրավորանք ամբողջ հայ ժողովրդին, որը հերոսաբար կռվել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: 106 հայեր ԽՄ հերոսներ են, բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար»,- նշել է Կրաշենիննիկովան:

Ապա հաղորդավարուհին ցույց է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության լոգոն ու հարցնում՝ ոչինչ չի՞ հիշեցնում: Ինքը պատասխանել է՝ իրեն հիշեցնում է 3-րդ ռեյխի սիմվոլիկան:

«Երբ հանդիպել էի ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպմանը լոգոյի մասին հարցիս պատասխանելով, դուք չեք հավատա, ղեկավարներից մեկը հաստատեց՝ այո, մենք արիացիներ ենք: Կարծես թե մենք որոշ  բաներ չգիտենք Հայաստանի ղեկավար շրջանակների առանձին ներկայացուցիչերի մասին: Արդյոք նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով», -ընդգծել է Կրաշենիննիկովան:

Տեսանյութը՝ 19:30-րդ րոպեից:

https://youtu.be/WalEknb2AXk