Search
Close this search box.

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին։ Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, եւ նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ընդունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել եւ չպատասխանել մեր հարցին։ Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին եւ այլն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: