Search
Close this search box.

Չծառայած պաշտոնյաները ապրիլյան պատերազմի մասնակցին համոզելու են` ծառայելը ճիշտ է

Նոյեմբերի 22-ին խորհրդարանում տեղի է ունենալու քննարկում՝ արդյոք ուսանողին պետք է թողնել, որ մինչեւ վերջ սովորի, թե՞ պետք է տանել բանակ: Քննարկումը վարելու է էդուարդ Շարմազանովը՝ երբեք բանակում չծառայած: Ասում եք՝ խոխմա՞ է: Բա երբ իշխող կուսակցության առաջնորդի տեղակալ Արմեն Աշոտյանը սահմանադրական հանրաքվեի նախօրեին «անկախ» հաղորդում էր վարում Հանրայինով, դա խոխմա չէ՞ր:
Անցանք առաջ՝ զինծառայության շուրջ քննարկումներին իշխանությունների կողմից մասնակցելու են՝ պառլամենտի խոսնակ Արա Բաբլոյան՝ երբեք բանակում չծառայած, նաեւ, ուշադրություն՝ Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը: Այո, այո, ուրիշ տեղ ասեք՝ չեն հավատա՝ մեզ մոտ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ է մի մարդ, որը երբեք չի ծառայել բանակում… Իսկ ուսանողների թիմը ղեկավարելու է բանակում երկու տարի ծառայածը, նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագիծ գնացածը՝ նա պաշտպանելու է ուսանողներին բանակ չտանելու տեսակետը, ինչին դեմ են լինելու բարձրաստիճան չծառայածները: Ասում եք՝ զավե՞շտ: Կներեք, իսկ որեւէ մեկը կասկածում է, որ առաջիկա քննարկման ընթացքում չծառայածները ծառայածներին համոզելու են, որ ծառայելը ճիշտ է:

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից