Search
Close this search box.

Արգենտինայում հանկարծամահ է եղել Իսպանիայի գլխավոր դատախազը

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկում: Արգենտինա ժամանելուն պես 67-ամյա Մասան բողոքել է վատ ինքնազգացողությունից և տեղափոխվել հիվանդանոց:

Իսպանիայի վարչապետ Մարիոնա Ռախոյը հաստատել է գլխավոր դատախազի վախճանը.«Պետական դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան՝ պետությանը անշահախնդիր ծառայելու համար: Ցավակցում եմ ընտանիքին, ընկերներին ու հարազատներին», -գրել է վարչապետն իր թվիթերում:

Մասայի վերջին հրապարակավ ելույթը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին, երբ նա մեղադրանք ներկայացրեց Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և վերջինիս կառավարության անդամներին՝ խռովություն բարձրացնելու համար: Գլխավոր դատախազի պաշտոնը Մասան զբաղեցնում էր 2016 թվականից: