Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արցախում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ժամը 15։00-ի սահմաններում` Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում, խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։ Վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ և օպերատիվորեն շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։