Search
Close this search box.

Նախագահի ավտոշարասյան ճանապարհին տեղադրված Է 50 ռումբ. ահազանգի հեղինակները կապ ունեն ահաբեկչական խմբի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ «հեռախոսային ահաբեկիչները» նախօրեին ահազանգել են նախագահի ավտոշարասյան ճանապարհին տեղադրված 50 ռումբի մասին, գրում է lenta.ru-ն:

Նա նշել է, որ ահազանգերից ոչ մեկը չի համապատասախնել իրականությանը և ռումբերի մասին տեղեկոււթյունը չի հաստատվել:
«Իհարկե՝ անվտանգության ուժերն այդ պահին արեցին այն ամենը, ինչ իրենցից պահանջվում էր նման իրավիճակում»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ ահազանգը չի ազդել Պուտինի օրակարգի վրա:

Խոսնակի փոխանցմամբ՝ ահազանգերը արվել են արտասահմանից:

Նշենք, որ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ կեղծ ահազանգերի «ալիքը» Ռուսաստանում չի դադարում արդեն մի քանի ամիս:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կեղծ ահազանգեր կատարողները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և գտնվում են արտասահմանում: