Search
Close this search box.

Կոտրել են Սյունիքի մարզի Վահանավանք եկեղեցու գանձանակը՝ այնտեղից տանելով ողջ գումարը

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հոգևոր հովիվը, այցելելով եկեղեցի, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վահանավանքի եկեղեցու ներսում կոտրել են այնտեղ տեղադրված ողորմությունների համար նախատեսված գանձանակի դուռը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ստահակները գանձանակի միջից գողացել են այնտեղ եղած գումարը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունում հետաքննություն է սկսվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վահանավանքի եկեղեցում գողություն կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։