Search
Close this search box.

Ոստիկանությունը՝ մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացու առկայության ահազանգի մասին

«Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը: