Search
Close this search box.

3 մլն դոլարով 23 ամյա գործարարը ավտոհամարանիշ է գնել

ԱՄԷ-ում գործարար Ահմեդ ալ Մարզուկին իր մեքենայի համար ավտոհամարանիշ է գնել 3 մլն դոլարով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Աճուրդը, որտեղ վաճառվում են մեքենաների էքսկլյուզիվ համարանիշներ, կայացել է Աբու Դաբիում։
«Ես շատ ուրախ ու հպարտ էի, որ ստացա «2» գրանցահամարը»,- ասել է 23-ամյա գործարարը լրագրողներին։
Աճուրդում ավտոհամարանիշների վաճառքից ստացված գումարը՝ 15 մլն դոլարը, հատկացվելու է բարեգործական նպատակներով։
Աճուրդում վաճառվել են նաեւ այլ համարանիշներ։ Օրինակ «1111» համարանիշը բաժին է ընկել 12-ամյա դեռահասին, որի համար այդ համարանիշը 400 հազար դոլարով հայրն է նվեր գնել։
Իսկ անցած տարի աճուրդում «1» համարը վաճառվել էր ավելի քան 8 մլն դոլարով։