Search
Close this search box.

Nokia-ի ամենաթանկ սմարթֆոնը կհանվի վաճառքի

HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին այս մոդելն ընկերության ամենաթանկ հեռախոսն է: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն։

Սարքը Ռուսաստանում վաճառքի կհանվի սեպտեմբերի 1-ին եւ կարժենա 40 հազար ռուբլի:

Nokia 8-ն ունի 5,3-դյույմանոց IPS-էկրան՝ 1440 կետերի 2560 լուծաչափով՝ պաշտպանված Gorilla Glass 5 ապակով: Կրկնակի տեսախցիկը բաղկացած է գունավոր եւ մոնոքրոմ սենսորներից՝ 13 մեգափիքսել լուծաչափով եւ օպտիկական կայունացմամբ: Nokia 8-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ սոցցանցերում ուղիղ հեռարձակում վարելու հնարավորությունն է՝ միաժամանակ ճակատային եւ հիմնական տեսախցիկներից: Նաեւ այն Andoid-ով առաջին սմարթֆոնն Է՝ Zeiss օպտիկայով եւ Nokia OZO Audio գործառույթով՝ ծավալային հնչյունի ձայնագրության համար: