Search
Close this search box.

Փոթորկի պատճառով կես միլիոն մեքենա ջարդոնի է վերածվել

ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի: Դրանք այն ավտոմեքենաներն են, որոնք ջրասույզ են եղել եւ վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Cox Automotive ընկերության փորձագետներին։ծ

«Հարվին» անհամեմատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան «Սենդի» փոթորիկը, որը 2012 թվականին պատուհասել էր Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Այն ժամանակ տուժել էր շուրջ 250 հազար ավտոմեքենա:

Փորձագետները նաեւ կանխատեսում են, որ ոչ բոլոր ավտոմեքենաները աղբանոց կնետվեն: Դրանցից շատերը կվերականգնվեն եւ կվաճառվեն երկրորդային շուկայում: