Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Միսս Աշխարհ 2017»-ի հաղթողը Հնդկաստանից է, իսկ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել եզրափակիչ փուլին

Չինաստանի Սանյա քաղաքում կայացավ«Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հնդկաստանը ներկայացնող Մանուշի Չիլարը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մեքսիկայի ներկայացուցիչը, իսկ երրորդում՝ Անգլիայի ներկայացուցիչը:

Ի դեպ, Հնդկաստանը վերջին անգամ այս մրցույթում հաղթել էր 17 տարի առաջ՝ Պրիյանկա Չոպրայի մասնակցությամբ:

Հայաստանը ներկայացնող՝  «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը դուրս է մնացել եզրափակիչ փուլից: Եզրափակիչ մրցույթի ուղեգիր է նվաճել 120 երկրի ներկայացուցիչներից միայն 40-ը:

https://youtu.be/g9mR4KsHd6Q