Search
Close this search box.

Ձերբակալվել են 6 օտարերկյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի անդամ լինելու մեջ

Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ նախօրեին 2 օպերացիա են իրականացրել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 6 օտարերկյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի անդամ լինելու մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերջիններս պատրաստվում էին Թուրքիայում  ահաբեկչական հարձակում իրականացնել:

Վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ՝ առ այն, որ վերջիններս հանդիսանում են «ԻՊ» անդամ: