Search
Close this search box.

Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան

Հետաձգվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան , տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը՝ չնշելով հետաձգման պատճառը: Ըստ նրա այցը կկայանա մոտ ժամանակներս, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ըստ նախնական հաղորդագրության՝ Էրդողանն Ադրբեջան էր այցելելու սեպտեմբերի 10-11-ը և նախատեսվում էր այցի շրջանակում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ: