Search
Close this search box.

Հացադուլավորները համալսարանից գալիս են ցուցարարների մոտ

Դասադուլի մասնակիցները, ի նշան բողոքի շարունակում, են ակցիան Բաղրամյան պողոտայում` ԱԺ շենքի դիմաց: Նրանք վանկարկում են` ազատ, անկախ ուսանող, մենք ենք տերը մեր երկրի, տարկետում լինելու ա: Այս պահին մեծ թվով ոստիկաներ են լցվել ակցիայի տարածք, հորդորելով ուսանողներին հեռանալ: Հենց նոր հայտարարություն հնչեց, որ ուսանող հացադուլավորները դադարեցնում են հացադուլը և միանում պայքարին: