Ըստ թուրքական «Միլլիյեթի»՝ Վանա լճի հատակին շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել,
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշի փոխանցմամբ՝ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:
Թուրք պրոֆեսորի տեղեկացմամբ՝ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին բնակություն հաստատելով՝ տարբեր շինություններ են կառուցել: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է՝ շինությունները անցել են ջրի տակ:
Նա նաև ավելացրել է, որ քանի որ Վանա լճի ջուրը աղի է՝ ամրոցի պատերը հիանալի կերպով պապհպանվել են ջրի տակ և բոլորովին չեն վնասվել:
[smartslider3 slider=198]
https://youtu.be/hALzkL38zZE