Search
Close this search box.

«Փաստ». Վայոց ձորի մարզպետն ու պատգամավորը բունտ են հրահրում՝ «աննկատ», որ «պապան» չիմանա».

«Փաստ» թերթը գրում է. «Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում են խափանել նորընտիր համայնքապետի աշխատանքը:

«Փաստի» տեղեկություններով` այդ բունտի իրական հեղինակները Վայոց ձորի մարզպետն ու «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն են: Նրանք որոշել են աննկատ մնալ, քանի որ Արենիի նորընտիր համայնքապետը ՀՀԿ–ական է, իսկ չընտրվածներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ այլ կուսակցությունից: Եվ որպեսզի չստացվի, որ կարկառուն ՀՀԿ–ականները ժողովրդին հանում են մեկ այլ ՀՀԿ–ականի դեմ, որոշել են աննկատ գործել, որ «պապան» հանկարծ չիմանա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: