Search
Close this search box.

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Կիմ Չեն Ըն ներկայությամբ

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ  օգոստոսի 29-ին միջին հեռահարության Հվասոն-12 բալիստիկ հրթիռ է փորձարկել:Այն անցել է  Ճապոնիայի տարածքով, և թռիչքն ավարտել է Խաղաղ օվկիանոսում՝ Հոկկայդո կղզուց 1180 կմ հեռավորության վրա: Հրթիռի արձակմանը ներկա է եղել երկրի նախագահ Կիմ Չեն Ընը: Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնօդերանի տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեան առաջին անգամ է հրթիռ  արձակում Ճապոնիայի ուղղությամբ: Ըստ նրա՝ դա եղել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ.<<Մենք այն չենք խոցել, քանի որ Ճապոնիայի տարածքի համար վտանգ չէր ներկայացնում, սակայն այս իրավիճակը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանում կայունության համար>>,- ասել է նախարարը: Սակայն Ճապոնիայի կառավարությունն իր դժգոհություն է հայտնել Հյուսիսային Կորեային: